Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ մեկը չի կարող ԼՂ ժողովրդին բացատրել, թե ինչու Կոսովոյի բնակիչներն ավելի շատ ինքնորոշվելու իրավունք ունեն, քան ԼՂ ժողովուրդը». Շարմազանով

23:05, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Որևէ մեկը չի կարող ԼՂ ժողովրդին բացատրել, թե ինչու Կոսովոյի բնակիչներն ավելի շատ ինքնորոշվելու իրավունք ունեն, քան ԼՂ ժողովուրդը». Շարմազանով

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն արդեն արձագանքեց մեր նախագահի ասածին: Նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է հետաքննութան և վստահության մեխանիզմների ներդրմանը, նշեց, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Իսկ Լավրովը երբ խոսում է, խոսում է ոչ միայն ՌԴ ԱԳ նախարար, այլև համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարար: Իսկ սա նշանակում է, որ հայկական կողմերի առաջարկները ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտ ունեն դրական ընկալում»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից բանակցությունները վերսկսելու երեք պայմաններին աշխարհի արձագանքին, ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ազգերի ինքրոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, և որևէ մեկը չի կարող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բացատրել, թե ինչու Արևելյան Թիմորի ժողովուրդը 1999 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է կատարի ռեֆերենդում և առանձնանա Ինդոնեզիայից, իսկ ԼՂ ժողովուրդը, որ 91 թվականին իրականացրել է ռեֆերենդում, անջատվել է ԽՍՀՄ-ից, չի կարող իրականացնել և ռեֆերենդումի միջոցով անկախանալ: Որևէ մեկը չի կարող ԼՂ ժողովրդին բացատրել, թե ինչու Կոսովոյի բնակիչներն ավելի շատ ինքնորոշվելու իրավունք ունեն, քան ԼՂ ժողովուրդը: Դրա համար մենք քայլ առ քայլ գնալու ենք դեպի այդ ճանապարհը»,- ասել է Շարմազանովը:

3382 | 0
Facebook