Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պոլիտեխնիկում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը

20:05, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Պոլիտեխնիկում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը

Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը՝ ներառյալ մինչև ժ. 18.00: Առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը: Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների նոր ցանկով՝ 21 մասնագիտություն՝ 30 կրթական ծրագրերով:

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ին հատկացված է 262 տեղ, այդ թվում 22 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով հատկացվել է անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ 10 տեղ՝ չորս կրթական ծրագրերով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։

6217 | 0
Facebook