Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են». ՀՀ ԱԳՆ

19:00, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են». ՀՀ ԱԳՆ

ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին»,-ասվում է հայտարարությունում։

3940 | 1
Facebook