Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից. «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում»

18:25, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից. «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում»

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում» ծառայության միջոցով ռոումինգում գտնվելիս վերահսկելու հաղորդակցման, հատկապես՝ ինտերնետի չնախատեսված օգտագործմամբ պայմանավորված ծախսերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, երբ սմարթֆոնն ավտոմատ թարմացումներ է կատարում: Այս ծառայությունն ակտիվացնելով՝ բաժանորդն անջատում է ինտերնետ ռոումինգը և շարունակում օգտվել ռոումինգի ձայնային և SMS ծառայություններից: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *115*1# hրահանգը: «Օգտագործման մեջ դյուրին ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելություններից է: Մատչելի, անվճար ակտիվացման և ապակտիվացման հնարավորություններով ծառայությունները նույնքան կարևոր են բաժանորդի համար, որքան օպերատորի տրամադրած ամենաընդարձակ ծածկույթը, մատուցած ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունը, որոնց շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ավելի քան 2 միլիոն բաժանորդի ընտրությունը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունն ապաակտիվացնելու և ռոումինգում ինտերնետից օգտվելու հնարավորությունը նորից ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել *115*0# հրահանգը:
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում:

24408 | 0
Facebook