Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մհեր Սեդրակյանը թույլ է տվել էթիկայի կանոնակարգի խախտում». Խոսրով Հարությունյան

18:00, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Մհեր Սեդրակյանը թույլ է տվել էթիկայի կանոնակարգի խախտում». Խոսրով Հարությունյան

«Մենք որոշում ենք կայացրել այն մասին, որ Մհեր Սեդրակյանը էթիկայի կանոնակարգով նախատեսված կանոնների 6.1 կետի Ը ենթակետով պայմանավորված պահանջը, որ պետք է հարգալից շփվի իր պարտականությունները կատարելիս, խախտել է»,- այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ասել է հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը` նշելով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնակարգի խախտում։

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ակնհայտ բարձրաձայն անձը վիրավորող հայտարարություն պատգամավորը չի արել, այդ հայհոյանքի փաստը չենք համարում հաստատված, գոնե մեր պատգամավորների ու այս շփումների ընթացքում ձեռք բերված հիմքերի հիման վրա։ Թեպետ արձանագրում ենք, որ լրատվամիջոցը տվյալ դեպքում ներկայացնող անձը՝ Փայլակ ֆահրադյանն, իր դիմելաձևով չի պահպանել միջանձնային հարաբերությունների կոռեկետությունը, բայց, նույնիսկ այս պայմաններում, գտնում ենք, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում»,-ասել է Հարությունյանը։
    
     Հիշեցնենք` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև ամիսներ առաջ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ պատգամավորը հայհոյել էր լրագրողին: Լրագրողական երեք կազմակերպություններ դիմել էին Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի պարզեն` խախտե՞լ է արդյոք պատգամավորն էթիկայի նորմը, թե՞ ոչ:
    
    

4308 | 3
Facebook