Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեսթեր»-ի սեփականատերը ֆուտբոլիստներին ավտոմեքենաներ կնվիրի և կտանի Լաս Վեգաս

20:20, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Լեսթեր»-ի սեփականատերը ֆուտբոլիստներին ավտոմեքենաներ կնվիրի և կտանի Լաս Վեգաս
     Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները հավելյալ պարգևավճար կստանան։ Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները, որոնց տեղեկությունների համաձայն՝ ակումբի սեփականատեր Վիշայ Շրիվադանափրաբհան թիմի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին «Mercedes B-Class Electric Drive» ավտոմեքենա կնվիրի՝ խորհրդանշական կապույտ գույնի։ Ավտոմեքենայի շուկայական արժեքը 32670 ֆունտ սթերլինգ է։
Բացի այդ, ակումբի սեփականատերը թիմին խոստացել է իր հաշվին տանել Լաս Վեգաս։
     Հիշեցնենք, որ սա «Լեսթեր»-ի պատմության առաջին չեմպիոնությունն է։
14249 | 0
Facebook