Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Համաշխարհային օվկիանոսի ընդերքում ավելի քան 3 մլն խորտակված նավ կա

23:40, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Համաշխարհային օվկիանոսի ընդերքում ավելի քան 3 մլն խորտակված նավ կա

ՄԱԿ-ի գնահատականներով` համաշխարհային օվկիանոսի ընդերքում 3 միլիոնից ավել խորտակված նավ կա։ Ծովային հնէաբանների համար այդ նավերը թանգարանային և պատմական արժեք ունեն։ Դրանց ուսումնասիրությունների շնորհիվ շատ բան կարելի է իմանալ հնադարյան նավագնացության, հետախուզության, ռազմական տեխնոլոգիաների և մշակույթի մասին։ Նավերի խորտակման պատճառները բացահայտելով և նավի վրայի բեռներն ուսումնասիրելով` կարելի է իմանալ` ինչպես են նախկինում ապրել մարդիկ։

Խորտակված նավերի վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց խորտակման պատճառները հիմնականում ինժեներական թերացումները, նավարկության ընքացքում թույլ տրված սխալները, վատ եղանակը, նավի վրա բռնկված հրդեհները, բեռների սխալ բաշխումը և, իհարկե, պատերազմներն են եղել։

8668 | 0
Facebook