Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որքա՞ն ժամանակ ենք անտուն մնալու». Ֆիրդուսի բնակիչները վարչապետից պատասխան են սպասում

15:55, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Որքա՞ն ժամանակ ենք անտուն մնալու». Ֆիրդուսի բնակիչները վարչապետից պատասխան են սպասում
     Ֆիրդուս 33-րդ թաղամասի բնակիչներն այսօր եկել էին կառավարության շենքի մոտ` անձամբ վարչապետից ճշտելու, թե դեռևս որքան ժամանակ պետք է իրենք ապրեն վարձով բնակարաններում: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, բնակիչներից Կարինե Աղաբալյանն ասաց. «Վարչապետից ուզում ենք ճշտել, թե որքան ժամանակ ենք անտուն մնալու: Միշտ փափուկ բարձ են դնում և տուն ճանապարհում, արդեն ինը տարի է այդ ուղղությամբ աշխատում են, բայց մասնակի է հարցը լուծվել, բնակիչներից մի մասը բնակարններ ստացել են, մի մասը չեն ստացել»:
     Տիկնոջ խոսքով, ամեն անգամ պատասխանատուները փոխում են պայմանավորվածությունը. «Սկզբում պետք է գումարներ տային, հետո ասացին բնակարաններ կտրամադրեն, հիմա նորից ասում են կփոխհատուցեն ու այդպես, տարիներ շարունակ, մեզ խաբում են»,- ասաց բնակչուհին:
     Հիշեցնենք, որ իրացման գոտի ճանաչված Ֆիրդուս թաղամասի մոտ 200 ընտանիք մնացել են անօթևան, իսկ տարածքի կառուցապատող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել և չի կարողանում իրականացնել տարածքում բնակիչների համար նախատեսված երկու բազմաբնակարան շենքերի շինարարությունը:
3373 | 0
Facebook