Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շքեղ բունկեր` աշխարհի կործանումից փրկվելու համար

00:10, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Շքեղ բունկեր` աշխարհի կործանումից փրկվելու համար
     Կոլորադոյի Մոնթեսումա անապատում մի շքեղ բունկեր-ապաստարան է կառուցվել, որ նախատեսված է իր տերերին աշխարհի կործանումից փրկելու համար։ Այն 11.5 մլն դոլար արժե։ Առանձնատունը 390 քառ. մետր մակերես ունի։ Տան պատերը տարբերվում են սովորական տների պատերից, պատրաստված են երկաթբետոնից և պատված են կարծր մետաղով։ Իսկ ներսից տունը հարմարավետ է ու ոչնչով չի տարբերվում սովորական շքեղ տներից։ Այն ի զորու է պաշտպանել մարդկանց միջուկային հարձակումից։ Բնակարանն ունի ռադիոաշտարակ և ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հարթակ։ Այն համալրված է ջրի մաքրման սարքերով և 4 էներգաբլոկներով։
11575 | 2
Facebook