Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետը գիտի` էստեղ կանայք կան, ու եթե դուրս գա, իր ջարդը տալու ենք». Եկմալյան շենքի բնակիչներ

15:15, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Վարչապետը գիտի` էստեղ կանայք կան, ու եթե դուրս գա, իր ջարդը տալու ենք». Եկմալյան շենքի բնակիչներ
     «Ազգային ժողովում Ձեր միկրոֆոնի ձայնը կտրում են, բայց մեր ժողովրդի միկրոֆոնը չեն կարող կտրել»,- դիմելով Զարուհի Փոստանջյանին` ասացին Կառավարության շենքի մոտ բողոքող Եկմալյան շենքի նախկին բնակիչները: «Վարչապետը Ձեզ է ուղարկել մեզ հետ հանդիպելու, որովհետև գիտի` էստեղ կանայք կան, ու եթե դուրս գա, իր ջարդը տալու ենք»,- ասաց Եկմալյան 8 շենքի բնակիչներից տիկին Անահիտը: «Մենք այսօր ասում ենք, եթե թուրքը գենոցիդ է անում, ֆիզիկապես է խոշտանգում, ապա իրենք` հոգեպես և ֆինանսապես են մեզ ոչնչացնում: Մենք Ձեզ հետ միասին հայտարարում ենք, որ պահանջում ենք իշխանափոխություն»,- ասաց բնակիչերից մեկը:
     Փոստանջյանն իր հերթին բնակիչներին վստահեցրեց, որ բոլորի հետ առանձին-առանձին կհանդիպի և հնարավորության դեպքում նրանց կօգնի:
3717 | 2
Facebook