Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը հավանություն տվեց սոցիալական վճար կատարելու ժամկետը հետաձգելու մասին նախագծին

14:40, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Կառավարությունը հավանություն տվեց սոցիալական վճար կատարելու ժամկետը հետաձգելու մասին նախագծին
     Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը: ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխություններն նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:
     Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում:
3006 | 0
Facebook