Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բանկերում ռուբլու ու դոլարի թեթև աճ է գրանցվում

13:05, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
ՀՀ բանկերում ռուբլու ու դոլարի թեթև աճ է գրանցվում
     Հայաստանյան բանկերն այսօր` մայիսի 5-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները.

· 1 դոլարի միջին փոխարժեքն` առք` 477.14 դրամ, վաճառք` 480.91 դրամ,

· 1 եվրոյի միջին փոխարժեքն` առք` 544.50 դրամ, վաճառք` 554.18 դրամ,

· 1 ռուբլու միջին փոխարժեքն` առք` 7.14 դրամ, վաճառք` 7.41 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 478.50 դրամ է` «ԲՏԱ Բանկ»-ում և «Արցախբանկ»-ում: Նվազագույն փոխարժեքը 476 դրամ է` «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ»-ում և «Յունիբանկ»-ում: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 481 դրամ է` 15 բանկում: Նվազագույն փոխարժեքը 480.50 դրամ է` «Պրոմեթեյ Բանկ»-ում, «Յունիբանկ»-ում և «ԲՏԱ Բանկ»-ում:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 6 բանկում` 546 դրամ, իսկ նվազագույն փոխարժեքն առաջարկում են «Ամերիաբանկ»-ում` 542 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 557 դրամ է` «Յունիբանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են «Պրոմեթեյ Բանկ»-ում` 551 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.22 դրամ է`«Պրոմեթեյ Բանկ»-ում և «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ում: Նվազագույնը 7.05 դրամ է` «Յունիբանկ»-ում: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «ԱՌԵԿՍԻՄԲԱՆԿ ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»-ում` 7.55 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 7.33 դրամ է`«Արցախբանկ»-ում:

ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքների նոր թարմացումներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

3014 | 0
Facebook