Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի ճանաչման օրինագիծը մտնելու է ԱԺ ու օդում կախվի». Սամվել Մարտիրոսյան

13:45, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Արցախի ճանաչման օրինագիծը մտնելու է ԱԺ ու օդում կախվի». Սամվել Մարտիրոսյան
     Արցախի ճանաչման օրինագծի պահով, կարծում եմ, սցենարը սենց ա լինելու։ Մտնելու ա ԱԺ ու օդում կախվի։ Մի պարզ բանի համար․ հենց Ադրբեջանի փորձի վերսկսել պատերազմը, նոր էդ դեպքում շտապ ընդունվի։ Քանի որ, եթե էս պահին ընդունենք, կստացվի, որ մենք բանակցային գործընթացից դուրս ենք գալիս, ու տալիս ենք Բաքվին casus belli: Օդում կախելով` հակառակը, Ադրբեջանին հասկացվում ա, որ հենց մի բան արեց, մենք ճանաչում ենք։ Մեր ճանաչումը կբերի առնվազն մի քանի երկրի կողմից արագ ճանաչմանը։ Արդեն կարևոր չի, թե դա Ուրուգվայն ա, թե Վանուատուն։ Կփոխվի իրավիճակ։ Ադրբեջանը արդեն կզրկվի էն փաստարկից, որ ինքն իր տարածքում պայքարում ա անջատողականների դեմ՝ ինչը իրականում իրենք բավականին լավ օգտագործում են։ Նենց որ, ես չեմ սպասում, որ օրինագիծը կընդունվի միանգամից։ Կամ կմերժվի:
5030 | 1
Facebook