Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը որոշել է պաշտոնանկ անել Դավութօղլուին

11:40, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Էրդողանը որոշել է պաշտոնանկ անել Դավութօղլուին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնել Ահմեդ Դավութօղլուին։ Այս որոշումը նա կայացրել է Դավութօղլուի հետ ունեցած հանդիպման արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, վերջին շրջանում Դավութօղլու-Էրդողան հակասությունները մայիսի 4-ին երկկողմ հանդիպման ընթացքում չեն հաղթահարվել, և Էրդողանը որոշել է ազատվել Դավութօղլուից։

Ըստ նախնական տեղեկատվության` առաջիկա ժամերին Դավութօղլուն հանդես կգա հայտարարությամբ, իսկ 20 օրվա ընթացքում տեղի կունենա «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում կուսակցության նոր նախագահ կընտրվի։

4395 | 1
Facebook