Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնանկ արված պետի դեմ քրեական գործ է հարուցվել. «ՉԻ»

10:40, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնանկ արված պետի դեմ քրեական գործ է հարուցվել. «ՉԻ»

«ՉԻ»-ն գրում է. «Պաշտոնանկ է արվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Ռ.Ստեփանյանի լիազորությոընները ժամանակավորապես դադարեցվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման համար հարուցված քրեական գործի պատճառով։ Ստեփանյանի փոխարեն «Նուբարաշեն» -ՔԿՀ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վարուժան Եղիազարյանը՝ ԱՆ ՔԿՀ անվտանզաթյան ապահովման բաժնի պետը։ Սակայն ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ռուբիկ Ստեփանյանն այլևս չի վերադառնա ՔԿՀ պետի պաշտոնին:
     Տեղեկացնենք՝ Ռուբիկ Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը քննվում է ՀՔԾ-ում. երեկվա դրությամբ նրան դեռ մեղադրանք չէր առաջադրվել»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4661 | 0
Facebook