Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեմպիոնների լիգա․ «Ռեալ»-ը դուրս եկավ եզրափակիչ

10:05, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Չեմպիոնների լիգա․ «Ռեալ»-ը դուրս եկավ եզրափակիչ

Երեկ ուշ երեկոյան Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը՝ «Ռեալ» - «Մանչեսթր Սիթի» մրցավեճը։ «Ռեալ»-ը հաղթեց 1։0 հաշվով՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
     Հանդիպման 20-րդ րոպեին խփվեց խաղի միակ և հաղթական գոլը։ «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հարվածից հետո գնդակը դիպավ «Մանչեսթր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին և անդրադարձով հայտնվեց դարպասում։
     Այսպիսով, «Ռեալ»-ը հաղթեց «Մանչեսթր Սիթի»-ին և եզրափակչում կհանդիպի Մադրիդի «Աթլետիկո»-ին։

2905 | 0
Facebook