Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջիկայում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում». Սերգեյ Լավրով

20:45, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Առաջիկայում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում». Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է, որ առաջիկայում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

«Ծրագրում ենք, որովհետև գործը այդպիսի առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Համաձայնեցնում ենք կողմերի հետ, շուտով, հավանաբար, կլինի առաջիկա հանդիպումը: Բնականաբար` համանախագահների, կողմերի մասնակցությամբ: Այդ աշխատանքը պահանջում է այդպիսի խմբակային ձևաչափ», - ասել է Լավրովը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում սպասվում են բանակցություն ԼՂ հարցով:

7577 | 0
Facebook