Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

19:35, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Սեյրան Օհանյանն այցելել է ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ մայիսի 4-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

5058 | 2
Facebook