Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լֆիկ մականվանյալ ... (անունը միշտ մոռանում եմ, կներեք) և էլի քանի-քանիսը ոչ միայն Օսկար Ուայլդ անունը լսելիս «էդ ո՞վ է, է» կասեն, այլ նույնիսկ Հովհաննես Թումանյանի». Հրանուշ Խառատյան

18:05, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Լֆիկ մականվանյալ ... (անունը միշտ մոռանում եմ, կներեք) և էլի քանի-քանիսը ոչ միայն Օսկար Ուայլդ անունը լսելիս «էդ ո՞վ է, է» կասեն, այլ նույնիսկ Հովհաննես Թումանյանի». Հրանուշ Խառատյան

Թուրքական մեջլիսում, ըստ Bianet-ի` քննարկումների նիստի ընթացքում քրդամետ կուսակցության պատգամավոր Միթաթ Սանջարը մեջբերել է հանրահայտ գրող Օսկար Ուայլդի խոսքերը: Դա վրդովեցրել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Զեյիդ Ասլանին: Նա հարցրել է. «էդ ո՞վ է, է»: Սա հայկական լրատվական մամուլում զավեշտալի է գնահատվել: Բայց դե ՛«մենք իրանցից ուժեղ ենք». ՀՀ ԱԺում ՀՀԿ պատգամավորներ գեներալներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, քաղաքացիներ Շմայս մականվանյալ Առաքել Մովսիսյանը, Թոխմախի մականվանյալ Մհեր Սեդրակյանը, Լֆիկ մականվանյալ ... (անունը միշտ մոռանում եմ, կներեք) և էլի քանի-քանիսը ոչ միայն Օսկար Ուայլդ անունը լսելիս «էդ ո՞վ է, է» կասեն, այլ նույնիսկ Հովհաննես Թումանյանի: Այ, Հիտլերի անվան, առավել ևս Ստալինի դեպքում «էդ ո՞վ է, է» հարցը չեն տա: Հաստատ: Խորիմաստ կտմբտմբացնեն գլուխները: Ոչ թե որովհետև նրանց ավելի լավ գիտեն, այլ որովհետև համոզված են բռնատիրական իշխանության անհրաժեշտությանը:

8123 | 2
Facebook