Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զորամասերից մեկում երկու զինծառայողի դի է հայտնաբերվել

17:20, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Զորամասերից մեկում երկու զինծառայողի դի է հայտնաբերվել
     Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ 3.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    
     Ըստ Քննչական կոմիտեի, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
7349 | 0
Facebook