Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

08:35, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մայիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանում մայիսի 5-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 6-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:


     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

5096 | 0
Facebook