Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը

09:35, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը: Այն նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Տոնի առթիվ այսօր` ժամը 11.00-ին Ս. Պատարագ է մատուցվելու բոլոր եկեղեցիներում:

3573 | 0
Facebook