Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տաքսու վարորդներն առաջարկում են տուգանքների գումարները փոխանցել բանակին

14:40, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Տաքսու վարորդներն առաջարկում են տուգանքների գումարները փոխանցել բանակին
     «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատերազմական իրավիճակի կապակցությամբ ոստիկանությունից պահանջում են դադարեցնել տեսանկարահանող սարքերի կողմից տուգանքների արձանագրումը, և ոլորտի կարգավորման համար հավաքագրված գումարներն ուղղել բանակին: «Մենք առաջարկում ենք վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նա հրահանգի ոստիկանությանը, հարկային և մաքսային մարմիններին` այս օրերին զսպվածություն ցուցաբերել և տեսանկարահանող սարքերով արձանագրած խախտումների համար չտուգանել վարորդներին, իսկ տաքսու ոլորտից հավաքագրած գումարները տրամադրել բանակին»,- ասաց Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ հանդիպում է ունեցել ԱԺ մի խումբ պատգամավորների հետ. «Պատգամավորներին առաջարկել ենք մի նախագիծ մշակել, որպեսզի տաքսու ոլորտից հավաքագրվող գումարներն ուղղվեն զինծառայողների ընտանիքներին: Այսինքն մենք առաջարկում ենք, որ այդ գումարներն օգտագործվեն ռազմական ծախսերի համար»,- նշեց ՀԿ-ի նախագահը` հավելելով, որ տուգանքները պետք է վերանան: Տարծաված լուրերը, որ այս օրերին վարորդների վճարած խախտումների գումարները ուղղել են բանակին, Հովհաննիսյանի խոսքով, որ նման բան չկա: Վարորդներից մեկն էլ ասաց. «Թող բանակի անունից չթալանեն, վիլլաներն ու ջիպերը ծախեն և գումարները տան բանակին, իսկ օլիգարխներն էլ իրենց որդիների հետ միասին գնան առաջնագիծ»:
2848 | 1
Facebook