Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը ներկայացրել է օլիմպիական խաղերի պաշտոնական ավտոմեքենան

00:05, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
Nissan-ը ներկայացրել է օլիմպիական խաղերի պաշտոնական ավտոմեքենան

Nissan ընկերությունը ներկայացրել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի պաշտոնական ավտոմեքենան` Kicks քրոսովերը: Ավտոմեքենայի երկարությունը 4295 մմ է, բարձրությունը հասնում է 1590 մմ-ի, անվային բազան կազմում է 2610 մմ:

Նորույթը կառուցվել է V-աձև պլատֆորմի վրա: Նախնական փուլում մեքենան վաճառքի կհանվի 1.6 լիտր ծավալով և 114 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով: Կառաջարկվի մեքենայի 2 տարբերակ` 5 աստիճան մեխանիկական փոխանցատուփով կամ X-Tronik վարիատորով:

Մեքենանան հավաքվելու է Մեքսիկայի Ագուասկալենթես նահանգի գործարանում: Առաջինն այն հասանելի կլինի բրազիլացի գնորդներին:

6911 | 0
Facebook