Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բանկերում անհատ ձեռներեցներին ներգրավող դրամային ավանդների եկամտաբերությունը նվազեցվել է

12:40, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
ՀՀ բանկերում անհատ ձեռներեցներին ներգրավող դրամային ավանդների եկամտաբերությունը նվազեցվել է

Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, դրամային հետևյալ ավանդներն են առաջարկում անհատ ձեռներեցներին

Տարեկան 16% եկամտաբերությամբ դրամային ավանդներ անհատ ձեռներեցներին առաջարկում է «Ֆասթ կրեդիտ» ՈՒՎԿ-ն` ավանդ «Փոխառություն»:
     «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկ»-ն անհատ ձեռներեցներին առաջարկում է «Ժամկետային» ավանդ` 15% եկամտաբերությամբ:
     15% եկամտաբերությամբ «Ժամկետային» ավանդ անհատ ձեռներեցներին առաջարկում է նաև «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը: Այստեղ գործում է նույն ավանդաի մեկ այլ տարբերակ` 14.5% եկամտաբերությամբ:
     14% եկամտաբերությամբ դրամային ավանդեր անհատ ձեռներեցներից ընդունում են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն` ավանդ «Դասական», «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկ»-ն` ավանդ «Ժամկետային» և ավանդ «Խնայողական», «ՊրոԿրեդիտ Բանկ»-ն` ավանդ «Ժամկետային»:
     Անհատ ձեռներեցներին առաջարկվող դրամային մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Ըստ առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Յունիբանկ»-ը:

2839 | 0
Facebook