Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդյո՞ք ԱԺ Էթիկայի հանձնաժողովը նիստ է արել ու արդյո՞ք Մհեր Սեդրակյանը ներկայացել է». Լիլիթ Լալայան

12:55, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Արդյո՞ք ԱԺ Էթիկայի հանձնաժողովը նիստ է արել ու արդյո՞ք Մհեր Սեդրակյանը ներկայացել է». Լիլիթ Լալայան
     Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն ապրիլի 4-ի նիստին պետք է հրավիրեր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին և նրանից պարզաբանում ստանար, թե ինչու է լրագրողներին վիրավորել: Լրագրող Լիլիթ Լալայանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ապրիլյան դեպքերի պատճառով ապրիլի 4-ի նիստը տեղի չի ունեցել. «ԱԺ կանոնակարգի համաձայն որոշումը պետք է ընդունվեր մինչև ապրիլի 15-ը, այդ ընթացքում հանձնաժողովը պետք է լսեր նաև Մհեր Սեդրակյանին: Այնինչ ապրիլյան դեպքերի` պատերազմական իրավիճակի պատճառով հանձնաժողովը որևէ նիստ չանցկացրեց: Սակայն, անցյալ շաբաթ` ԱԺ քառօրյա նիստի ընթացքում Էթիկայի հանձնաժողովը հանկածակի հայտարարում է, որ խոսել են Մհեր Սեդրակյանի հետ, այնինչ նախապես լրատվամիջոցներից որևէ մեկին չեն տեղեկացրել: Մենք այդ նիստին ներկա չենք գտնվել և չենք լսել, թե ինչ է ասել Սեդրակյանը: Մեզ համար այդ ամենը խիստ կասկածելի է, արդյո՞ք Մհեր Սեդրակյանը ներկայացել է, թե՞ ոչ»,-ասաց Լիլիթը: Նա տեղեկացրեց, որ այժմ իրենք սպասում են Էթիկայի հանձնաժողովի որոշմանը. «Գործը վարույթ ընդունելուց հետք, 15-20 օրվա ընթացքում պետք է որոշում կայացվեր, բայց մինչև այս պահը չկա որևէ տեղեկատվություն, թե երբ են որոշում կայացնելու, որպեզի մենք էլ գնանք և լսենք, այլ ոչ թե հանկարծակիի գանք: Ընդամենը մեկ շաբաթվա մեջ կարող էին կազմակերպել և որոշում կյացնել, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով այսքան երկար ձգձգում են»,- ասաց մեր զրուցակիցը:
     Հիշեցնենք, փետրվարի 19-ի ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: Մարտի 11-ին էլ լրագրողական երեք կազմակերպություններ («Մեդիա և իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» և «Լրագրողների միավորում» ՀԿ-ներ) դիմել էին Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի պարզեն` խախտե՞լ է արդյոք պատգամավորն էթիկայի նորմը, թե՞ ոչ:
4073 | 4
Facebook