Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին. ռուս մասնագետներն օգնում են ադրբեջանցիներին տեխնիկայի ճիշտ կիրառման գործում

12:25, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին. ռուս մասնագետներն օգնում են ադրբեջանցիներին տեխնիկայի ճիշտ կիրառման գործում

Ադրբեջանական լրատվամիջոցները, հենվելով կառավարական աղբյուրներին, հայտնում են, որ Մոսկվայի և Բաքվի միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի հիման վրա շարունակվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը: Մասնավորապես` Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է «Вена» տեսակի ինքնագնաց 120 մմ հրանոթ, ՀՄՄ-3 (БМП-3), ԶՓ-82А (БТР-82A), ԶՓ-80 (БТР-80) տեսակի զինտեխնիկա, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով: Ադրբեջան են ժամանել նաև ռուս մասնագետներ, ովքեր ադրբեջանցի զինվորականներին օգնում են տեխնիկայի ճիշտ կիրառման գործում:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մշակած ծրագրի համաձայն մեկնարկել են հրետանահրթիռային զորքերի զորավարժություններ: Զորավարժությունների ընթացքում կանցկացվեն ռուսական արտադրության հաուբից տեսակի ինքնագնաց Мста-С հրետանային ռազմատեխնիկայի գործնական փորձարկումներ: Այս տեխնիկան ևս Ադրբեջանը վերջերս է ստացել Ռուսաստանից:

Նշվում է, որ զորավարժություններն անց են կացվում մարտական պայմանների նմանեցված տափաստանային տեղանքում: Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն նաև ԱԹՍ-ներ` նախատեսված թիրախների բացահայտման և ոչնչացման համար:

15138 | 13
Facebook