Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում վաճառում են զինվորների համար հավաքված արյունը». Արտյոմ Տոնոյան

12:05, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Ադրբեջանում վաճառում են զինվորների համար հավաքված արյունը». Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ադրբեջանցի լրագրող Էլչին Հասանովի ֆեյսբուքյան էջում կատարված գրառմանը, տեղեկություններ են հաղորդում այն մասին, որ ապրիլի 1-ից մինչև 4-ը ղարաբաղյան ճակատում ընթացած մարտերի ժամանակ վիրավորված զինծառայողների համար հավաքված արյունը վաճառվում է: Նշում են, որ լրագրողը անձամբ իր աչքերով տեսել է, թե ինչպես են Սումգայիթի շտապ բուժօգնության հիվանդանոցի բժիշկները վիրավոր զինվորների համար հավաքված արյունը 130 մանաթով վաճառում հիվանդների հարազատներին:
     Հ.Գ. Ադրբեջաներենում կա մի ասացվածք` qanı yerdə qalmaz, որ բառացի թարգմանվում է այսպես՝ «արյունը գետնին չի մնա»: Սա կիրառվում է «պարտադիր վրեժը լուծել» իմաստով, սակայն մեր հարևանների բժիշկները ենթադրաբար «չիմանալով» հայտնի խոսքի իսկական իմաստը, ցանկացել են հավաքված արյունը գետնին չթողնել:

6643 | 3
Facebook