Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քեզ տարիներ առաջ պետք է շպրտեին, երբ քո «չգիտակցված» հերոսությունների մասին զգուշացնում էի քո շեֆերին». Ստյոպա Սաֆարյանը` Հերմինե Նաղդալյանի մասին

14:25, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Քեզ տարիներ առաջ պետք է շպրտեին, երբ քո «չգիտակցված» հերոսությունների մասին զգուշացնում էի քո շեֆերին». Ստյոպա Սաֆարյանը` Հերմինե Նաղդալյանի մասին
     Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությանն ու դրանից հետո նրա հնչեցրած տարբեր պարզաբանումներին, որոնք է՛լ ավելի էին սրել նրա դեմ քննադատությունները, գրել է. «Դու քո կուսակցական ղեկավարին ու ՀՀ նախագահին 180 աստիճան հակառակ հայտարարություն ես արել. Սերժ Սարգսյանն ասել է` չենք բանակցի, մինչև Ադրբեջանին չպարտավորեցնեն հրաժարվել ռազմական ավանտյուրաներից, դու հայտարարել ես, որ Մադրիդյանի շուրջ կբանակցենք: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ոչ մի խաղաղապահ, այդ թվում ռուսական չեն լինելու, դու «Մադրիդյան համալիր փաթեթով» ասել ես, որ դա էլ է լինելու, որովհետև դա փաթեթի մեջ է: Եւ այդտեղ ոչ մի խոսք չկա, որ այն անցյալ ժամանակով է ասված կամ ասված է Կազանի պահով: Ու քանի անգամ էլ ուզում ես լսի կամ դիտել տուր տեսանյութը... Քեզ տարիներ առաջ ու հատկապես անցած աշնանը պետք է շպրտեին, երբ քո «չգիտակցված» հերոսությունների մասին զգուշացնում էի քո շեֆերին»,- հավելել է Սաֆարյանը:
13340 | 10
Facebook