Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Կառավարության աշխատակազմի զործերի կառավարիչը, գրեթե չի ներկայանում աշխատանքի. «ՉԻ»

10:15, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Կառավարության աշխատակազմի զործերի կառավարիչը, գրեթե չի ներկայանում աշխատանքի. «ՉԻ»

«ՉԻ»-ն գրում է. «Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Ղավիթ Բեգլարյանը զրեթե չի ներկայանում աշխատանքի։ Իսկ պատճառը, պարզվում է, մեկն է՝ Դավիթ Բեգլարյանը, որ այդ պաշտոնին նշանակվել է իր կնոջ՝ Աժ՝ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, իրեն դասել է արտոնյալների շարքին ու պարզապես չի հաճախում աշխատանքի (փոխարենը նա զբաղված է կնոջ բիզնեսը ծաղկեցնելով՝ խոսքը ճանապարհաշինության ոլորտում պետական մրցույթները «հաղթող» «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության մասին է)։ Վերջին մի քանի օրերին մեր թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է Դ. Բեգլարյանի աշխատասենյակի հեռախոսահամարով, բայց հեռախոսին որևէ մեկն այդպես էլ չի պատասխանել»:
     Նկատենք, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում՝ գործերի կառավարիչն է կազմակերպում պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը։ Այսինքն՝ ատկատների և փող աշխատելու համար լավ տեղ է սա»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5791 | 7
Facebook