Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինտեխնիկայի կուտակումը դեռ չի նշանակում, որ հակառակորդը կհամարձակվի անցնել ագրեսիվ գործողությունների». Արտակ Բեգլարյան

23:10, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Զինտեխնիկայի կուտակումը դեռ չի նշանակում, որ հակառակորդը կհամարձակվի անցնել ագրեսիվ գործողությունների». Արտակ Բեգլարյան
     ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
    
     «Այն, որ զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ կան Ադրբեջանում, դեռ չի նշանակում, որ ալիևավկաները կարող են կամ կհամարձակվեն ագրեսիվ գործողությունների անցնել:
     Պնդմանս գլխավոր փաստարկն այն է, որ մենք այժմ մի քանի անգամ ավելի պատրաստ ենք ռազմական գործողությունների, քան ապրիլի 2-ին: Բացի զինտեխնիկայի և մարդկային ուժի քանակի աճից, տրամաբանական է, որ դիրքապահների զգոնությունն ու պատրաստվածությունն էլ է ավելի բարձր այժմ:
     Հարց. ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ այդպիսի կատաղի մեղվի փեթակին ոտքով խփի:
     Իսկ թե ինչու են կուտակումներ անում տաքգլուխները, պատասխանը փնտրեք քաղաքական ու քարոզչական դաշտում...»:
6542 | 8
Facebook