Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԷՑ-ը կվճարի Արցախում զոհվածների ընտանիքների 1 տարվա էլեկտրաէներգիայի գումարը

17:00, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
ՀԷՑ-ը կվճարի Արցախում զոհվածների ընտանիքների 1 տարվա էլեկտրաէներգիայի գումարը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500.000-ական ՀՀ դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին: Ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։
     «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկված «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին, տեղեկացնում են ՀԷՑ-ից:

3205 | 0
Facebook