Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչից են առաջանում մաշկային խնդիրները. պարզաբանում է մասնագետը

19:05, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Ինչից են առաջանում մաշկային խնդիրները. պարզաբանում է մասնագետը

«Ցանկացած օրգան-համակարգի հիվանդություն ինքնին խնդիր է, և մաշկային խնդիրները ևս բացառություն չեն, դրանք ևս ունեն իրենց բնորոշ պատճառներն ու զարգացման մեխանիզմները»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մաշկաբան Կարեն Վարդանյանն, ում խոսքով` մաշկային խնդիրները կարող են ի հայտ գալ որպես ինքնուրույն հիվանդություն:

«Բայց քանի որ օրգանիզմը դա առանձին օրգանների կույտ չէ, այլ սինքրոն աշխատող մեխանիզմ, հետևաբար մաշկային խնդիրները կարող են ի հայտ գալ նաև որպես որևէ օրգան համակարգի ոչ ճիշտ գործունեության հետևանք»,- նշեց մաշկաբանը:

Անդրադառնալով բնակչության շրջանում առավել տարածված մաշկային խնդիրներին` ցանին և քորին, մասնագետը նշեց, որ դրանք մաշկային ամենատարբեր խնդիրների միայն ախտանիշներ են. «Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է համադրել այդ ախտանիշներն առկա մնացած ախտանիշների ու փաստացի առկա հանգամանքների հետ` հիվանդության սկիզբ, նպաստող հանգամանքներ, լաբորատոր ցուցանիշներ, ուղեկցող խնդիրներ և այլն: Այդ ամենից ելնելով պետք է արվի ախտորոշում, հետո միայն որոշվի բուժական մոտեցման տակտիկան, կամ առհասարակ դրա անհրաժեշտությունը»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց մաշկաբանը:

8856 | 0
Facebook