Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հերմինե Նաղդալյանի բերանից հնչած հայտարարությունն ինքնագործունեություն չէ». Հովհաննես Ազոյան

17:10, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Հերմինե Նաղդալյանի բերանից հնչած հայտարարությունն ինքնագործունեություն չէ». Հովհաննես Ազոյան
     Դերասան Հովհաննես Ազոյանն այս ընթացքում զբաղված է «Պլյուս-մինուս» ներկայացման աշխատանքներով, և ինչպես նշում է, այն թույլ չի տվել այլ թեմաներով առավել տեղեկացվածություն ունենալ, և բացի այդ. «Ես չեմ հասկանում` ինչ է կատարվում Հայաստանում հիմա: Մի քիչ պրոցեսները պետք է գնան, հասկանանք` ինչ է կատարվում: Նախնական մենք մեր կարծիքներով կարող է խանգարենք շատ-շատ բաների»,- նշեց նա:
     MAMUL.am-ի թղթակցի հարցին` ինչպես է վերաբերվում մասնավորապես ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աղմկահարույց հայտարարությանը, դերասանն ասաց. «Յուրաքանչյուր հայտարարություն Հերմինե Նաղդալյանի բերանից հնչած, կամ` որ արվում է քաղաքական թիմի կողմից, ինքնագործունեություն չէ, ինքնագործունեություն կարող է լինել մատուցման ձևը` կախված մարդու պրոֆեսիոնալ որակից: Մենք շատ հաճախ հանդիպում ենք ոչ պրոֆեսիոնալ աշխատողների բանկում, խանութում, համատիրությունում, ռեստորանում: Ես հիմա գնահատական չեմ ուզում տալ, որ նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, թե չէ, բայց եթե հասարակությունը հավանության չի տալիս Հերմինե Նաղդալյանի հայտարարություններին, ապա դա կարող է լինել կամ իշխանության դիրքորոշումը, կամ Հերմինե Նաղդալյանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, գործունեությունը»,- եզրափակեց Հովհաննես Ազոյանը:
    
    
7021 | 0
Facebook