Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աներևակայելի զգացումներ են, երբ գլխավորեցի թիմը, նման սպասումներ չունեի». Ռանյերին՝ «Լեսթեր»-ի չեմպիոնության մասին

15:00, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Աներևակայելի զգացումներ են, երբ գլխավորեցի թիմը, նման սպասումներ չունեի». Ռանյերին՝ «Լեսթեր»-ի չեմպիոնության մասին
     «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին կիսվել է էմոցիաներով իր թիմի՝ Անգլիայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ․
     «Ես շատ հպարտ եմ։ Ուրախ եմ ֆուտբոլիստների համար, նախագահի, «Լեսթեր»-ի ողջ անձնակազմի, մեր երկրպագուների և ողջ քաղաքի համար։ Աներևակայելի զգացումներ են, ուրախ եմ բոլորի համար։ Երբ գլխավորեցի թիմը, նման սպասումներ չունեի։ Ես պրագմատիկ մարդ եմ, պարզապես ուզում էի հանդիպում առ հանդիպում հաղթանակ տոնել՝ օգնելով ֆուտբոլիստներին կատարելագործվել շաբաթից շաբաթ։ Ես երբեք չէի մտածի, թե ուր կբերի մեզ այդ ամենը։ Ֆուտբոլիստները ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին։ Նրանց նպատակասլացությունը, համառությունը և ոգին այս օրը հնարավոր դարձրեցին։ Ամեն խաղում նրանք աջակցում էին իրար, իսկ ես շատ եմ սիրում ֆուտբոլիստների նման ինքնամոռացություն տեսնել։ Նրանք արժանի են այս չեմպիոնությանը»,- նշել է Ռանյերին։
     Նշենք, որ Ռանյերին դարձավ պատմության մեջ 4-րդ մարզիչն, ով կարողացավ մրցանակ նվաճել Իսպանիայի, Իտալիայի և Անգլիայի առաջնություններում։ Ավելի վաղ դա արել է Ժոզե Մոուրինյոն, Ռաֆաել Բենիտեսը և Կառլո Անչելոտին։
9663 | 0
Facebook