Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քառօրյա պատերազմից հետո ՊԲ ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել». ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

15:25, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Քառօրյա պատերազմից հետո ՊԲ ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել». ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
     ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժը մշտական բնույթ է կրում, սակայն անցած օրերի ընթացքում որոշակի ծավալի փոփոխություն է գրանցվել: «Նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարեց, որ իրենք մշտապես զորքերի կուտակում են իրականացնում»,- ասաց Հովհաննիսյանը: Հարցին, թե այն ժամանակ ինչպես եղավ, որ հակառակորդի զորքերի տեղաշարժն աննկատ մնաց, Հովհաննիսյանը նշեց, որ ԼՂՀ ՊԲ-ն իր հետախուզական միջոցներով ֆիքսում է և կանխարգելիչ տեղեկություններ է հաղորդում, ըստ այդմ, հակառակորդի գործողությունները տեսանելի և ընկալելի են այսօր: «Նախորդ ակտիվ գործողություններից հետո ՊԲ ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել և զորքերը լիովին պատրաստ են, պատրաստության աստիճանը բարձր է: Բայց այսօր էլ ոչ մեկ չի կարող բացառել, որ դիմացինի գործողություններն անակնկալ տարրեր չեն ունենա: Որպեսզի դիմացինի ամբողջ գործողությունների ժամը, տեղը, բնույթն իմանաս, պետք է հակառակորդի շտաբի ամբողջ փաստաթղթերը քո ձեռքում ունենաս»,- ասաց Հովհաննիսյանը: Նա հերքեց այն լուրը, որ Հայաստանում զորահավաք է սկսվել, նա տեղեկություններ չուներ նաև Ադրբեջանում զորահավաք սկսելու մասին: «Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, ապա դրա մասին կլինի համապատասխան հայտարարություն»:
4576 | 0
Facebook