Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը Շենգեն երկրների համար

15:10, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը Շենգեն երկրների համար

Թուրքիայում ուժի մեջ է մտել Շենգենյան գոտու երկրների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին օրենքը: Այս մասին հաղորդել է Թուրքիայի կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթը: Նշվում է, որ փաստացիորեն օրենքն ուժի մեջ կմտնի Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի հնարավորության իրավունք տրամադրելու հետ միաժամանակ:

Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի չեղարկումը ԵՄ-ի և Անկարայի միջև մարտին կնքված համաձայնագրի դրույթներից է, համաձայն որի Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներ են անցնելու։

Բացի այդ, այդ համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։

6022 | 0
Facebook