Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ինչ-որ զինատեսակ «Յութուբ»-ում ավելի շատ լայք է հավաքել գովազդի հաշվին, չի նշանակում` ավելի լավն է, քան մյուսը». Ա. Հովհաննիսյան

14:10, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Եթե ինչ-որ զինատեսակ «Յութուբ»-ում ավելի շատ լայք է հավաքել գովազդի հաշվին, չի նշանակում` ավելի լավն է, քան մյուսը». Ա. Հովհաննիսյան
     ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե ի՞նչ հակաքայլեր է ձեռնարկում հայկական կողմն ադրբեջանական «Սոնցեպյոկ», «Սմերչ» լայն շառավղով զենքերի կիրառությանը, ասաց. «Եթե ինչ-որ զինատեսակ youtube-ում ավելի շատ «լայք» է հավաքել գովազդի հաշվին, չի նշանակում, որ ավելի լավն է, քան մեկ ուրիշը: Եթե «Գրադ» կայանը երկու կողմերը 25 տարի կիրառում են, սովորական են դարձել, չի նշանակում, որ քիչ սահմռկեցուցիչ է, քան «Սմերչ»-ը: Վերջ տվեք այդ` «ատոմային ռումբից հինգ պակաս» հասկացություններին, դրանք youtube-յան գովազդների տպավորություններ են ու զինվորականների մոտ ծիծաղ են առաջացնում»,- նշեց Հովհաննիսյանը: Դիտարկմանը, թե Հայաստանում 80-ականների զենքեր են, ինչպես հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսնակը հակադարձեց. «Աշխարհի լավագույն զենքերը դեռ 80-ականների զենքերն են… Բացարձակ զենք գոյություն չունի, ամեն զենք ունի իր պայքարի մեթոդները, մարտավարական հնարքները, ամեն զենք առաջին անգամ կիրառելուց մի անակնկալ էֆեկտ ունի: Էդ անունները դիտմամբ չեմ տալիս, ես չեմ ասելու՝ որ զենքի դիմաց ոնց ենք պայքարում: Ամեն ինչի դեմ կա միջոց: Ռազմագիտական միտք կա, պլանավորում: 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է, որ գիտենք ձևերը, գիտենք մեթոդները, հո ամեն ինչ չե՞նք ասելու»: Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանից վարկ ենք վերցրել զենք ձեռք բերելու համար, սակայն մինչ օրս չի երևում, Հովհաննիսյանն ասաց. «Նախ մի շատ կարևոր բան հիշենք. զինված ուժերում զենքերի համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ, եթե կհիշեք տարիներ առաջ հայտարարվեց, որ ՀՀ-ն զգալի մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ձեռքբերել: Այս օրերին էլ մեծ թվով զենքերի տեսականի է ձեռք բերվել, թե երբ ամբողջ զինանոցի մատակարարումը կլինի, չենք կարող ասել, դա ռազմական գաղտնիք է»:
     Լրագրողները Հովհաննիսյանից հետաքրքրվեցին` ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները (խոսքը` Հերմինե Նաղդալյանի աղմկահարույց հայտարարության մասին է ազատագրված տարածքների վերաբերյալ- խմբ.) ինչպե՞ս են ազդում առաջնագծում գտնվող տղաների մարտական ոգու վրա. «Իրավասու չեմ քննարկել քաղաքական գործիչների հայտարարությունները: Նախ ասեմ, որ խրամատում կանգնած զինվորը միայն այդ տեղեկությունը չէ, որ ստանում է, այլ տեղեղեկություններ էլ է ստանում: Մեր զորքն իր առջևից միայն տեսել է փախչող հակառակորդի: Մեր զորքերը որտեղ որ կանգնած են, ինչի համար որ կանգնած են ու ինչ խնդիր որ լուծում են, մի քայլ զիջելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա:
4623 | 0
Facebook