Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես են տոնում հաղթանակը «Լեսթեր»-ի երկրպագուները

13:55, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Ինչպես են տոնում հաղթանակը «Լեսթեր»-ի երկրպագուները
     Երեկ ուշ երեկոյան «Թոթենհեմ»-ը ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ, ինչից հետո «Լեսթեր»-ը, պատմության մեջ առաջին անգամ, հռչակվեց Անգլիայի չեմպիոն։ Անչափ կարևոր հանդիպումը «Լեսթեր»-ի բոլոր ֆուտբոլիստները դիտում էին թիմի հարձակվող Ջեյմի Վարդիի տանը։ Իսկ ակումբի երկրպագուները հեղեղել էին քաղաքի բոլոր փաբերը, սրճարանները և, նույնիսկ, ռեստորանները։ Բոլորը սպասում էին խաղի արդյունքին, որը կարող էր երջանկության անսպառ հույզեր պարգևել նրանց։

     «Լեսթեր»-ի՝ չեմպիոն հռչակվելուց հետո երկրպագուները դուրս եկան փողոցներ, քաղաքն այս գիշեր չի քնել։

     Ավելի ուշ երկրպագուները, երգելով և վանկարկելով, շարժվեցին դեպի «Լեսթեր»-ի տնային մարզադաշտը՝ «Քինգ Փաուեր»-ը։
3060 | 0
Facebook