Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տարվա ընթացքում Արեգակն ութ է ուրվագծում երկնքի վրա

21:20, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Տարվա ընթացքում Արեգակն ութ է ուրվագծում երկնքի վրա

Երկրում գտնվող մարդու դիտանկյունից Արեգակը մեկ տարվա ընթացքում ութ է ուրվագծում երկնքի վրա: Խոսքը գնում է անալեմայի մասին: Դա այն գիծն է, որն առաջանում է երկնքում 1 տարվա ընքացքում օրվա միևնույն ժամերին Արեգակի դիրքը մատնանշող կետերի միացումից: Այդ ուրվագիծը կարելի է պատկերել աշխարհագրական միևնույն դիրքից նայելով: Երկրի առանցքի թեքվածութունը թույլ է տալիս ենթադրելու, որ Արեգակն իր դիրքը երկնքում փոխում է ամեն օր:

Արեգակի անալեման կարող է կազմել յուրաքանչյուր մարդ: Դրա համար անհրաժեշտ է միայն լուսանկարչական խցիկ, հենակալ և համբերություն: Լուսանկարչական խցիկն անշարժ դիրքում տեղադրելով` պետք է ամեն օր միևնույն ժամին մի քանի լուսանկար անել:

Լուսնի անալեման
Լուսնի անալեման
Մարսի անալեման
Մարսի անալեման

7770 | 0
Facebook