Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորիս մտքով հիմա մի բան է անցնում` չունենանք զոհեր ու վիրավորներ». Արամ MP3-ն համերգի ողջ հասույթը կտրամադրի Պաշտպանության բանակին

14:50, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Բոլորիս մտքով հիմա մի բան է անցնում` չունենանք զոհեր ու վիրավորներ». Արամ MP3-ն համերգի ողջ հասույթը կտրամադրի Պաշտպանության բանակին

«Սա այն դեպքն է, երբ բոլորս ապրում ենք այսօրվա օրով, և այս պարագայում բոլորս սպասում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինձ համար, համենայնդեպս ամեն ինչ դեռ ավարտված չի: Կարծում եմ` ամեն ինչ կգնա իր հունով»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ MP3-ն` անդրադառնալով սահմանային լարված իրավիճակի պատճառով հետաձգվող իր մենահամերգին:

«Համերգի օրը որոշված է մայիսի 14-ին, տա Աստված, որ ոչինչ չլինի, ոչ մի բան չփոփոխվի սահմանին, ամեն ինչ հանդարտվի, խաղաղվի, այս համերգն էլ մեր կյանքի հատվածից մի փոքրիկ մասնիկը կազմի: Ես իմ լուման փորձել եմ ներդնել, համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Պաշտպանության բանակին»,- նշեց Արամն, ում եղբայրը ևս ծառայում է զինված ուժերում:

«Բոլորս արթնանում ենք ու բոլորիս մտքով հիմա մի բան է անցնում` չունենանք զոհեր ու վիրավորներ, ինչքան հնարավոր է շուտ այս հարցը լուծվի»,- ասաց երգիչն ու փորձեց զերծ մնալ կանխատեսումներ անելուց:

Հիշեցնենք` մայիսի 14-ին, Կ.Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ի համերգային դահլիճում տեղի կունենա Արամ MP3- ի մենահամերգը: Երգչի խոսքով` կհնչեն նոր և սիրված կատարումներ` կենդանի նվագախմբի և DJ-ի ուղեկցությամբ, ինչպես նաև համերգի ընթացքում սպասվում են անակնկալներ։

4545 | 0
Facebook