Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայիթիի ափերին նավաբեկության հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել

11:25, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Հայիթիի ափերին նավաբեկության հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել

Հայիթիի ափերին հանգստյան օրերին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել: Նավը Բոմբորդոպոլիս քաղաքից ուղևորվելիս է եղել Հայիթիի հյուսիսում գտնվող Գոնաիվ քաղաք, հայտնում է РИА Новости-ն: Դեռևս հայտնի չէ, թե քանի ուղևոր է եղել նավում, հայտնի է միայն, որ նրանցից մի քանիսն այժմ հոսպիտալացված են:
     Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

13304 | 0
Facebook