Խնդրում ենք սպասել...

Համացանց

Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ կարգապահական տույժեր են կիրառվել

12:35, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ կարգապահական տույժեր են կիրառվել
     ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերիև լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
    
     «Ծառայողական քննության արդյունքներով
     Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:
     Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի»:
4049 | 0
Facebook