Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հերմինե Նաղդալյանը Ռիտա Սարգսյանի բարեխոսությամբ փորձում է հասնել նրան, որ իրեն չպատժեն. «ՀԺ»

10:40, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Հերմինե Նաղդալյանը Ռիտա Սարգսյանի բարեխոսությամբ փորձում է հասնել նրան, որ իրեն չպատժեն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս օրերին փորձում է Սերժ Սարգսյանի մոտ Ռիտա Սարգսյանի բարեխոսությամբ հասնել նրան, որ իրեն չպատժեն։ Վերջին շրջանում իշխանությունների մոտ Նաղդալյանից դժգոհություն կա։
     Դժգոհությունը սկսվել էր դեռևս ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևի ընդունման պատճառով, ինչը այդ կառույցում ՀՀ պատվիրակությունը, հատկապես պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը չէր կարողացել կասեցնել։ Իշխանական շրջանակներում ԱԺ փոխնախագահի նկատմամբ դժգոհությունը սրվեց հատկապես ազատագրված 5 շրջանների վերաբերյալ Ադրբեջանին ուղղված նրա այն հայտարարության պատճառով, թե «մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»։
     Իշխանական մեր աղբյուրների հավաստմամբ, Հերմինե Նաղդալյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռիտա Սարգսյանի հետ, նրա գործուն աջակցության միջոցով է նշանակվել Աժ փոխնախագահ և հիմա էլ ցանկանում է նրա միջոցով հարթել իր նկատմամբ Սերժ Սարգսյանի դժգոհությունը»:
     Մանրամասներն` այսօրվա համարում:

6502 | 19
Facebook