Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պլյուս- մինուս»-ը կարողացավ պարգևել դրական զգացողություններ, ինչի կարիքը ժողովուրդն այսօր շատ ունի». ներկայացմանը հյուրընկալվել էին նաև վիրավոր զինծառայողները

00:35, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Պլյուս- մինուս»-ը կարողացավ պարգևել դրական զգացողություններ, ինչի կարիքը ժողովուրդն այսօր շատ ունի». ներկայացմանը հյուրընկալվել էին նաև վիրավոր զինծառայողները

Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Պլյուս- մինուս» ներկայացումը, որի հիմքում քաղաքական ու սոցիալական սուր հումորն էր` մատուցված այս հումորային կարճ համարների տեսքով:

Հիշեցնենք` ներկայացումից առաջ պրոդյուսները հանդես էին եկել ասուլիսով ու խոսել բովանդակության մասին:

Դահլիճում ներկա էին նաև քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներից մի քանիսը:

Հանդիսատեսը հեռացավ բավարարված, փոխանցում է MAMUL.am-ի թղթակցի, որի հետ զրույցում տպավորությունների մասին են խոսել հայտնիները. «Ապրեն Հովիկը, Մկոն, մեր տրամադրությունը շատ բարձր է, ինչ որ տեղ նաև հուզվում էինք: Այսօրվա պատմությունն են վերցրել և կարողացել են իրականում ճիշտ բեմադրություն անել»,- ասաց Լուսինե Թովմասյանը:
Ներկայացումից տպավորված էր նաև Անահիտ Սիմոնյանը. «Ամեն ինչ հրաշալի էր, մեծ բավականություն ստացանք»,- ասաց երգչուհին: «Սուր էր, բայց շատ լավն էր: Մարդկանց հոգու ասելիքը հումորի տեսքով էր մատուցվում, բայց դրա հետ մեկտեղ, նաև շատ հուզիչ էր: Վերջում անձամբ ես հուզվեցի: Բրավո տղաներին, որ մանավանդ այս օրերին, երբ ժողովուրդը լավ էմոցիաների կարիք ունի, այս բեմադրությունն արեցին»,- իր խոսքում ընդգծեց Հայկոն:
Գլխավոր դերակատարներից Մկրտիչ Արզումանյանն` արձագանքելով հարցին, թե մտավախություն չկար թեմաների ընտրության հետ կապված, պատասխանեց` ոչ, քանի որ ընտրված թեմաները միայն առողջ հումոր էին պարունակում, ոչ թե վիրավորանք: Խոսելով հանդիսատեսի արձագանքի մասին` նշեց. «Որոշ բաներ կային, որ շատ ավելի լավ ընդունվեցին, քան կարծում էի, որոշ բաներ էլ կային, որ շտկելու կարիք ունեն»:
Դերասանը նշեց, որ զինծառայողների ներկա գտնվելու միտքը պրոդյուսեր Արման Միտոյանինն էր. «Այն տղաներն էին, ովքեր ի վիճակի էին ներկա գտնվել դահլիճում: Բոլորին առողջություն եմ մաղթում և նորից ասում, որ մենք հպարտանում ենք նրանցով, շատ ուրախ եմ, որ նրանց փորձեցինք դրական լիցքեր հաղորդել»,- եզրափակեց նա:

Ներկայացման պարային հատվածն ամբողջությամբ ապահովում էր «A-ERA» համույթը: Նրանց խոսքով` իրենց համար մեծ պատիվ է և հաճելի` մեկ բեմում աշխատել նման տաղանդավոր մարդկանց հետ:

Լրագրող` Վարդուհի Սարգսյան

Լուսանկարիչ` Անի Դարբինյան

10030 | 0
Facebook