Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս գնդապետի ընտանիքի սպանությունից հետո ՌԴ-ում քննարկվում է Միջին Ասիայի երկրների հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը

22:35, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Ռուս գնդապետի ընտանիքի սպանությունից հետո ՌԴ-ում քննարկվում է Միջին Ասիայի երկրների հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը
     Ինչպես հայտնի է, նախօրեի գիշերը ձերբակալվել էին Սիզրանի ոստիկանության նախկին պետ, գնդապետ Անդրեյ Գոշտի ընտանիքի անդամների սպանության համար կասկածվողները: Տղամարդիկ կողոպուտի նպատակով ներխուժել էին ռուս գնդապետի տուն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանք ադրբեջանցիներ են: ԶԼՄ-ները Ռուսաստանում հակաադրբեջանական սպասվող ալիքի մասին էին գրել:
     Գոշտը Սիզրանի ոստիկանությունը ղեկավարել էր 2013-ի հունիսից մինչև 2015-ի սեպտեմբերը, հետո զբաղեցրել էր Սամարայի մարզի ՆԳՆ շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

     Rosbalt-ը գրում է, որ ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է վիզային ռեժիմ սահմանի Միջին Ասիայի մի շարք երկրների հետ՝ կապված աղմկահարույց վերջին սպանությունների հետ:
     Ավելի վաղ Ուզբեկստանի քաղաքացու կողմից Սիզրանում երեխա էր սպանվել:
Աղբյուրը` rosbalt.ru
9677 | 2
Facebook