Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական երգիծանք, կենցաղային հումոր. իրավիճակներ, որտեղ կա և՛ պլյուս, և՛ մինուս». պրոդյուսերները` ներկայացումից առաջ

18:15, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
«Քաղաքական երգիծանք, կենցաղային հումոր. իրավիճակներ, որտեղ կա և՛ պլյուս, և՛ մինուս». պրոդյուսերները` ներկայացումից առաջ
    
«Պլյուս-մինուս» ներկայացման հիմքում քաղաքական սատիրան է, սոցիալական խնդիրները, կենցաղային հումորը։ Ներկայացման մտահղացումը ծնվել է դեռ երկու տարի առաջ»,- այս մասին այսօր Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում ասուլիսի ժամանակ ասաց ներկայացման պրոդյուսեր Արման Միտոյանը։ «Մեր` պրոդյուսերներիս` Հովհաննես Ազոյանի, Մկրտիչ Արզումանյանի, իմ և Դավիթ Բաբախանյանի, ամեն մեկիս մոտ այդ պահանջը ձևավորվել էր և մի հանդիպման ժամանակ դա հստակ ցանկություն դարձավ։ Այսօր` աշխատանքներից երկու տարի անց կայանում է պրեմիերան»։ Հովհաննես Ազոյանը խոսեց ներկայացման անվանման մասին։ «Այն ավելի շատ քովեր է։ Լինելու է քաղաքական երգիծանք, կենցաղային հումոր, մեր կյանքը, այն, ինչ մեր իրականությունում կա, մենք փորձելու ենք ներկայացնել, իրավիճակներ, որոնց մեջ և՛ պլյուս կա, և՛ մինուս»։ Մկրտիչ Արզումանյանն էլ ավելացրեց, որ ոչ միայն քաղաքական հումոր է ներկայացված, այլ նաև փորձել են ներառել այն թեմաները, որոնք այժմեական են ու հետաքրքիր. «Սոցիալական խնդիրներ են լինելու, ունենք շատ լավ կրկնօրինակումներ նաև այս անգամ»:
     Դերասանները հումորով նշեցին, որ ներկայացումից հետո մեր երկրում բոլոր խնդիրները կլուծվեն, իսկ ավելի լուրջ` այն գերխնդիրն է հանդիսատեսին շեղել հոգսերից:
     Ներկայացման մեջ հանդես են գալիս նաև Գրիշա Աղախանյանը, Եվա Խաչատրյանը, «Աերա» պարային համույթը։ Ներկայացումը կտեղափոխվի Արցախ, ապա` արտերկիր, փոխանցում է MAMUL.am-ի թղթակիցը:
6328 | 0
Facebook