Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանական լրատվամիջոցները անընդմեջ հղում են կատարում Հերմինե Նաղդալյանի խոսքերին` որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշման

14:20, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Ադրբեջանական լրատվամիջոցները անընդմեջ հղում են կատարում Հերմինե Նաղդալյանի խոսքերին` որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշման
     ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի` ազատագրված տարածքների մասին հայտարարությունը, արդեն քանի օր է ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր թեման է:
     Երեկ վերստին նրանք անդրադարձել են ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությանը, որտեղ կուսակցությունը դատապարտել էր Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները:
     Ադրբեջանական կայքերը մասնավորապես առանձնացրել են «Ազգային վերածնունդ»-ի հաղորդագրության այն հատվածը, որտեղ նշվում է, որ ԱԺ փոխնախագահի արտահայտությունը թիկունքից հարված է սահմանին կանգնած հայ զինվորին:
     Ադրբեջանական մամուլը գրել է, թե հայերը Հերմինե Նաղդալյանին համեմատում են ամիսներ առաջ Հայաստանի սահմանը հատած Վահան Մարտիրոսյանի հետ:
    
     Հիշեցնենք` լրագրողների հետ զրույցում օրեր առաջ ԱԺ փոխխոսնակը հայտարարել էր, որ «մեր փոխզիջումը ոչ թե հինգ տարածքներն են, այլ՝ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխան պետության համար պայքարող։ Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա իրավունք չունենք, մենք էդ հողերը չենք ուզում․․․Սա մեր «բուֆերնի զոնան» է, մեր անվտանգության երաշխիքն է...»:
7506 | 8
Facebook