Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը պարգևատրել է Քյարամ Սլոյանին գլխատած դահիճին

15:25, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Ալիևը պարգևատրել է Քյարամ Սլոյանին գլխատած դահիճին
     Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երեկ մեկնել էր առաջնագիծ, պարգևատրել է իր այն զինվորին, ով գլխատել էր ազգությամբ եզդի շարքային Քյարամ Սլոյանին: Գլխատողին ու քնած մարդուն կացնահարողին Ադրբեջանում պարգևատրելն ու հերոսացնելը նորություն չեն: «Իրենց պատկերացումները հերոսության, հայրենասիրության և տղամարդկության մասին այլ են, պարգևատրում են բացառապես այն «հերոսներին», որոնք ի զորու են քնած, անպաշտպան, մահացած մարդկանց խոշտանգել, անդամահատել.... Հավասար մարտում գիտեն, որ պարտություն կկրեն... ազնվությունն ու խիզախությունն իրենց համար օտար են... վստահ եմ` արժանի պատիժ կստանան թե մեր Անվախ Զինվորների, թե Աստծո կողմից»,- գրել է Ա. Եղիազարյանը:
    
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Քյարամ Սլոյանն Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից էր:
16486 | 3
Facebook