Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջուսը` նոր ոճով ներկայանալու և սիրելիի հետ հարաբերություններն օրինականացնելու մասին

19:05, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Ջուսը` նոր ոճով ներկայանալու և սիրելիի հետ հարաբերություններն օրինականացնելու մասին
     Երգչուհի Ջուսն առաջիկայում ռեփ ոճում կներկայացնի նոր երգ և տեսահոլովակ: «Երգը կոչվում է «Yes fashion», ռեփ եմ կարդում, շատ գժական նորություն է, իմ համար էլ նոր ոճ է: 2012 թվականին մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ ինձ տվեցին ամենա ոչ նորաձև երգչուհի մրցանակը: Ես ջղայնացա ու որոշեցի պատասխան տալ: Երգը գրել է Գուժը, բայց մտահղացումն իմն էր: Տեսահոլովակն էլ շատ հումորային է, այժմ ԱՄՆ-ում մոնտաժի փուլում է: Տեսահոլովակում ցույց կտամ այն ամենն, ինչ այժմ նորաձև է, գլամուրային: Ուղղակի քանի որ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որը չի համապատասխանում իմ տեսահոլովակի տրամադրություններին, դրա համար չգիտեմ` երբ կարելի է այն եթեր տալ: Մայիսի 20-ին պատրաստ կլինի, եթե ամեն ինչ նորմալ եղավ, երևի հունիսի սկզբներին կներկայացնեմ հանդիսատեսին»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին:
     Նա նշեց, որ այս փուլում ձայնագրել է ևս մեկ նոր երգ, որը նույնպես նորություն է, և սեպտեմբերին կներկայացնի տեսահոլովակի տեսքով: «Այս ոճում նույնպես նորովի եմ ներկայանալու: Բոլորը հաստատ կզարմանան, որովհետև ես էլ եմ զարմացած, որ նման երգ եմ երգել»:
     Ջուսից հետաքրքրվեցինք` չի՞ մտածում իր երգացանկում ունենալ նաև հայրենասիրական երգեր: «Մտածում եմ, որ երգիչը պետք է պարտադիր ունենա երգ ևʹ զինվորի, ևʹ բանակի, ևʹ Երևանի մասին և հաստատ ես էլ կանեմ այդպիսի բան: Աշխատանքները գնում են, և ես յուրահատուկ կկատարեմ դա»:
     Ստեղծագործականից անցում կատարելով անձնականին` երգչուհին պատմեց նաև սիրելիի և իրենց հարաբերություններն օրինականացնելու մասին:
     «Ամեն ինչ լուրջ է, օրինականացնելու մտադրություն կա, չնայած ոչ մեկ ոչինչ չի կարող կոնկրետ ասել: Մենք ուզում ենք, բայց դա արդեն պարզ կլինի մի քանի ամսից: Վահագն արդեն ծանոթացել է իմ մամայի հետ և ամեն ինչ լավ, իր հունով գնում է: «Ֆեյսբուք»-ով ենք ծանոթացել, նա է ինձ գտել: 10 ամիս գրելով շփվում էինք ու վերջերս որոշեցինք հանդիպել ու արդեն կես ամիս է հանդիպում ենք: Կարող եմ ասել, որ մենք շատ նման ենք իրար, նույնն ենք: Նա փաստաբան է, և նախորդ տարի դարձավ տարվա լավագույն փաստաբան: 90-ականներին Ռուսաստանի, Եվրոպայի և Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն է եղել, ու մինչև հիմա պարապում է: Մենք երջանիկ ենք, որ իրար գտանք: Հուսամ, որ ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակեց երգչուհին:
10140 | 3
Facebook